Մեր մասին
ASTRA VOYAGE · ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ճանապարհորդություններ, որոնք ստեղծվում են քեզ համար
Astra Voyage-ը ճանապարհորդական գործակալություն է, որը ստեղծում է խմբային, հեղինակային և անհատականացված ճանապարհորդություններ՝ նրանց համար, ովքեր ուզում են ոչ միայն այցելել նոր երկիր, այլ իսկապես վայելել ճանապարհը։
Մեզ համար լավ կազմակերպված տուրը պարզապես տեսարժան վայրերի ցանկ չէ։
Այն ճիշտ ընտրված ուղղություն է, մտածված օրակարգ, հարմարավետ տեղաշարժ, գեղեցիկ վայրեր, հետաքրքիր փորձառություններ և այնպիսի մանրուքներ, որոնք ճանապարհորդությունը դարձնում են հիշվող։
Խմբային տուրեր
Մենք կազմակերպում ենք փոքր խմբերով ճանապարհորդություններ դեպի Եվրոպայի տարբեր ուղղություններ։
Մեր խմբային տուրերը նախատեսված են նրանց համար, ովքեր ուզում են ճանապարհորդել պատրաստի, մտածված ծրագրով՝ առանց ամբողջ կազմակերպչական գործընթացը իրենց վրա վերցնելու։
Մենք նախապես մտածում ենք երթուղու, կացության, տեղափոխությունների, այցելությունների և ճանապարհորդության ընդհանուր տրամաբանության մասին, որպեսզի դու պարզապես վայելես ճանապարհորդությունը։
Անհատականացված ճանապարհորդություններ
Եթե պատրաստի տուրերից ոչ մեկը քեզ չի համապատասխանում, կարող ես ստեղծել քո սեփական ճանապարհորդությունը։
Դու մեզ ասում ես՝
• ուր ես ուզում գնալ
• երբ ես ուզում գնալ
• քանի հոգով եք ճանապարհորդելու
• ինչ բյուջե ունես
• ինչպիսի ճանապարհորդություն ես պատկերացնում
իսկ մենք օգնում ենք այդ ամենը վերածել հստակ և քեզ համապատասխան ճանապարհորդական ծրագրի։
Astra Voyage · Personal Travel
Մենք ստեղծել ենք նաև անհատականացված travel planning ծառայություն՝ երկու հիմնական տարբերակով՝ BASIC և PREMIUM։
BASIC — քո ճանապարհորդության հիմնական ծրագիրը՝ ուղղության, օրերի, երթուղու և տեսարժան վայրերի պլանավորմամբ։
PREMIUM — ամբողջական ճանապարհորդության պլանավորում՝ ներառյալ թռիչքների, հյուրանոցների, տրանսպորտի, ռեստորանների, activities-ի և բյուջեի պլանավորումը։
Մեր մոտեցումը
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ճանապարհորդություն պետք է ունենա իր տրամադրությունը։
Ոմանք ուզում են տեսնել հնարավորինս շատ քաղաքներ, ոմանք՝ հանգիստ վայելել մեկ ուղղություն, իսկ մյուսները փնտրում են նոր մարդկանց, նոր փորձառություններ և գեղեցիկ հիշողություններ։
Այդ պատճառով մենք փորձում ենք ոչ թե պարզապես վաճառել տուր, այլ ստեղծել ճանապարհորդություն, որը համապատասխանում է հենց քեզ։
Astra Voyage
Մեզ հետ ճամփորդելը երջանկացնում է։