Astra Voyage · Personal Travel
Ստեղծիր քո անհատականացված տուրի ծրագիրը
Պարզապես ընտրիր քեզ հարմար տարբերակն ու լրացրու հայտը։
Smart Trip Plan
Քո ճանապարհորդության հիմքը՝ պարզ, հստակ և քեզ հարմարեցված։
Ներառում է՝
- ուղղության և օրերի պլանավորում
- հիմնական itinerary՝ ըստ քո նախասիրությունների
- տեսարժան վայրերի և փորձառությունների առաջարկներ
- օրվա երթուղու օպտիմալացում
- հարմարեցված travel plan
Full Experience
Քո ամբողջ ճանապարհորդությունը՝ անհատականացված մոտեցմամբ։
Եվ այստեղ արդեն ավելի շատ բան՝
- թռիչքների ընտրություն
- հյուրանոցների ընտրություն
- օրերի օպտիմալացում
- ռեստորաններ
- տրանսպորտ
- activity-ներ
- budget breakdown
- ամբողջական travel plan
Individual Travel
Անհատական տուրերի փաթեթներ
Եթե պատրաստի տուր չես ուզում, կարող ես պատվիրել հենց այն ծառայությունը, որն անհրաժեշտ է քեզ։
Ամբողջական անհատական տուր
Ուղղություն, թռիչք, հյուրանոց, տրանսպորտ, օրակարգ և փորձառություններ՝ մեկ ամբողջական ծրագրով։
Միայն ավիատոմս
Եթե արդեն գիտես՝ ուր ես գնում, ուղարկիր ուղղությունն ու ամսաթվերը, իսկ մենք կօգնենք թռիչքի տարբերակների հարցում։
Առանձին ծառայություններ
Հյուրանոց, տրանսֆեր, գնացք, activities կամ վիզայի աջակցություն՝ ընտրիր միայն այն, ինչ քեզ պետք է։
Խմբային տուրեր

Astra Voyage · Մեր պատմությունը
Մեր մասին
Astra Voyage-ի պատմությունը սկսվեց Երևանից՝ մի պարզ ցանկությունից․ ճանապարհորդությունը դարձնել ավելի հասանելի, գեղեցիկ և ճիշտ կազմակերպված, իսկ յուրաքանչյուր ուղևորություն՝ իրական փորձառություն։ Սկզբում մենք կենտրոնացանք խմբային ճանապարհորդությունների վրա՝ առաջին հերթին դեպի Իտալիա, և հենց այդ առաջին ուղևորությունների ընթացքում ձևավորվեց այն մոտեցումը, որը մինչ այսօր պահում ենք՝ փոքր խմբեր, լավ մտածված ծրագիր և ուշադրություն յուրաքանչյուր ճանապարհորդի նկատմամբ։
Մենք ուզում էինք, որ մարդը ճանապարհորդելիս չմտածի տասնյակ առանձին մանրուքների մասին՝ որտեղ մնալ, ինչպես տեղաշարժվել, ինչ տեսնել, որ օրն ինչպես կազմակերպել։ Այդ պատճառով մեր աշխատանքը աստիճանաբար դարձավ ոչ միայն տուրերի կազմակերպում, այլ ամբողջ ճանապարհորդության ստեղծում՝ ուղղության ընտրությունից մինչև օրերի տրամաբանությունը և ճանապարհորդության ընթացքում անհրաժեշտ աջակցությունը։
Իտալիայից սկսած՝ գաղափարը շարունակեց ընդլայնվել դեպի Եվրոպայի այլ ուղղություններ։ Միաժամանակ ձևավորվեցին մեր փոքր խմբերով հեղինակային և girly trips-երը՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր ուզում են ոչ թե մեծ խմբային տուր, այլ ավելի թեթև, գեղեցիկ, ֆոտոգենիկ և լավ կազմակերպված ճանապարհորդություն՝ նոր մարդկանց հետ ծանոթանալու ու հիշողություններ ստեղծելու հնարավորությամբ։
Այսօր Astra Voyage-ը միավորում է խմբային, անհատականացված և հեղինակային ճանապարհորդությունները։ Մենք շարունակում ենք ընտրել ուղղություններն ու փորձառությունները այնպես, որ ճանապարհորդությունը լինի պարզ կազմակերպման մեջ, բայց հարուստ տպավորություններով։ Իսկ երբ պատրաստի տուրի փոխարեն ուզում ես հենց քո ճանապարհորդությունը, մենք այն ստեղծում ենք քո ժամանակի, նախասիրությունների և բյուջեի հիման վրա։
Ստեղծիր քո ճամփորդությունըAstra Voyage
Կապ մեզ հետ
Ունե՞ս հարց կամ ուզում ես սկսել քո ճանապարհորդությունը։ Գրիր մեզ կամ զանգահարիր։