```

Astra Voyage · Personal Travel

Ստեղծիր քո անհատականացված տուրի ծրագիրը

Պարզապես ընտրիր քեզ հարմար տարբերակն ու լրացրու հայտը։

```

Individual Travel

Անհատական տուրերի փաթեթներ

Եթե պատրաստի տուր չես ուզում, կարող ես պատվիրել հենց այն ծառայությունը, որն անհրաժեշտ է քեզ։

Ամբողջական անհատական տուր

Ուղղություն, թռիչք, հյուրանոց, տրանսպորտ, օրակարգ և փորձառություններ՝ մեկ ամբողջական ծրագրով։

Միայն ավիատոմս

Եթե արդեն գիտես՝ ուր ես գնում, ուղարկիր ուղղությունն ու ամսաթվերը, իսկ մենք կօգնենք թռիչքի տարբերակների հարցում։

Առանձին ծառայություններ

Հյուրանոց, տրանսֆեր, գնացք, activities կամ վիզայի աջակցություն՝ ընտրիր միայն այն, ինչ քեզ պետք է։

Առաջիկա խմբային տուրը

Road Trip Իսպանիայով

Ալիկանտե • Գրանադա • Սևիլյա • Ռոնդա • Մալագա • Մուրսիա

8 օր / 7 գիշեր · 15.10–22.10 · փոքր խումբ՝ առավելագույնը 7 հոգի

Տեսնել մանրամասները
Astra Voyage founder

Astra Voyage · Մեր պատմությունը

Մեր մասին

Astra Voyage-ի պատմությունը սկսվեց Երևանից՝ մի պարզ ցանկությունից․ ճանապարհորդությունը դարձնել ավելի հասանելի, գեղեցիկ և ճիշտ կազմակերպված, իսկ յուրաքանչյուր ուղևորություն՝ իրական փորձառություն։ Սկզբում մենք կենտրոնացանք խմբային ճանապարհորդությունների վրա՝ առաջին հերթին դեպի Իտալիա, և հենց այդ առաջին ուղևորությունների ընթացքում ձևավորվեց այն մոտեցումը, որը մինչ այսօր պահում ենք՝ փոքր խմբեր, լավ մտածված ծրագիր և ուշադրություն յուրաքանչյուր ճանապարհորդի նկատմամբ։

Մենք ուզում էինք, որ մարդը ճանապարհորդելիս չմտածի տասնյակ առանձին մանրուքների մասին՝ որտեղ մնալ, ինչպես տեղաշարժվել, ինչ տեսնել, որ օրն ինչպես կազմակերպել։ Այդ պատճառով մեր աշխատանքը աստիճանաբար դարձավ ոչ միայն տուրերի կազմակերպում, այլ ամբողջ ճանապարհորդության ստեղծում՝ ուղղության ընտրությունից մինչև օրերի տրամաբանությունը և ճանապարհորդության ընթացքում անհրաժեշտ աջակցությունը։

Իտալիայից սկսած՝ գաղափարը շարունակեց ընդլայնվել դեպի Եվրոպայի այլ ուղղություններ։ Միաժամանակ ձևավորվեցին մեր փոքր խմբերով հեղինակային և girly trips-երը՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր ուզում են ոչ թե մեծ խմբային տուր, այլ ավելի թեթև, գեղեցիկ, ֆոտոգենիկ և լավ կազմակերպված ճանապարհորդություն՝ նոր մարդկանց հետ ծանոթանալու ու հիշողություններ ստեղծելու հնարավորությամբ։

Այսօր Astra Voyage-ը միավորում է խմբային, անհատականացված և հեղինակային ճանապարհորդությունները։ Մենք շարունակում ենք ընտրել ուղղություններն ու փորձառությունները այնպես, որ ճանապարհորդությունը լինի պարզ կազմակերպման մեջ, բայց հարուստ տպավորություններով։ Իսկ երբ պատրաստի տուրի փոխարեն ուզում ես հենց քո ճանապարհորդությունը, մենք այն ստեղծում ենք քո ժամանակի, նախասիրությունների և բյուջեի հիման վրա։

Ստեղծիր քո ճամփորդությունը
  • Անհատական մոտեցում

    Յուրաքանչյուր ճանապարհորդության համար հաշվի ենք առնում քո նախասիրությունները, ժամանակը և բյուջեն։

  • Փորձված ուղղություններ

    Մենք ընտրում ենք այն ուղղություններն ու փորձառությունները, որոնք իսկապես արժե բացահայտել։

  • Ամեն ինչ մեկ տեղում

    Թռիչքներ, հյուրանոցներ, տրանսպորտ և travel planning՝ մեկ հարմար գործընթացում։

  • Աջակցություն ճանապարհին

    Կապի մեջ ենք քեզ հետ ոչ միայն ամրագրումից առաջ, այլ նաև ճանապարհորդության ընթացքում։

Astra Voyage

Կապ մեզ հետ

Ունե՞ս հարց կամ ուզում ես սկսել քո ճանապարհորդությունը։ Գրիր մեզ կամ զանգահարիր։